Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին» ու ավելի ամրապնդեց լիդերությունը: Այժմ նրա ակտիվում 54 միավոր է` գումարած պակաս անցկացրած խաղը: Մրցաշարային աղյուսակում գյումրեցիներին մեկ միավորով շրջանցեց «ՈՒլիսը»` հյուրընկալվելիս հաղթական հանդիպում ունենալով «Արարատի» հետ` 3:1: Հաղթական է եղել նաև «Ալաշկերտի» հանդիպումը. «Գանձասար-Կապանը» զիջել է նվազագույն հաշվով: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «Բանանց»-«Միկա» մրցակցությունում, որտեղ կողմերը չեն գտել միմյանց դարպասը տանող բանալին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ